Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բալթյան դասերը

Բալթյան դասերը
27.12.2024 | 19:48

Ռուսական էներգահամակարգից անջատվելուց հետո կտրուկ աճել են Բալթյան երկրների էլեկտրաէներգիայի սակագները:

Դեկտեմբերի 27-ին Nord Pool բորսայում էլեկտրաէներգիայի միջին օրական գինը Էստոնիայի համար բարձրացավ մինչև 14,2 ցենտ 1 կՎտ.ժ-ի համար, ինչը մոտ 50 անգամ գերազանցում է Ֆինլանդիայում գործող սակագինը:

Լատվիայում և Լիտվայում էլեկտրաէներգիայի միջին գինը կլինի նույնը, ինչ՝ Էստոնիայում:

Զուգահեռները Ֆինլանդիայի հետ պայմանավորված են մեկ պարզ հանգամանքով՝ Ֆինլանդիան ունի ատոմային էներգետիկա՝ մոտ 4300 ՄՎտ գումարային հզորությամբ: Եվ, ի տարբերություն Լիտվայի, Ֆինլանդիան ոչ միայն չհրաժարվեց սեփական ատոմային հզորություններից, այլ նախաձեռնեց նորերի ստեղծումը:

Այս իրավիճակը հատկապես կարևոր է գիտակցել բոլոր նրանց, ովքեր արկածախնդրորեն փորձում են հայ-ռուսական ռազմավարական կապերը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, բերել առնվազն անկանխատեսելիության տիրույթ:

Ամեն դեպքում, մեզ հետ արդեն բավականին անկեղծ են խոսում: Հիշու՞մ եք ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բայերի հայտարարությունն այն մասին, որ «հայերը պետք է պատրաստ լինեն մի քանի ցուրտ ձմեռներ» անցկացնել:

Հավանաբար, նույն մեթոդականից է օգտվում նաև Մոլդովայի կառավարության մամլո խոսնակը, ով համարում է, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը պետք է դիտարկել որպես «ազատության համար վճարվող գին»:

Միայն թե բոլոր այս հռետորները մոռանում են այն մասին, որ եթե «ազատությունը» խիստ սուբյեկտիվ ու վերացական քաղաքական կատեգորիա է, ապա սակագները ունեն հստակ չափում:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6872

Մեկնաբանություններ